«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Տիկին Մանասյանը, այս հարցերը թողած, որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին

Տիկին Մանասյանը, այս հարցերը թողած, որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին
14.07.2025 | 10:41

Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար.

1. վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության խոսքերին, այս կամ այն անձին բռնելու ու «պետության համը բերանում թողնելու» ցուցումներին:

2. Քննության փուլում գտնվող գործով ԱԺ իշխող ֆրակցիայի կողմից ընդունված հայտարարությանը, որում անձանց արարքին տրվում է «վերջնական» քրեաիրավական գնահատական:

3. Քննչական կոմիտեի վարքագծին, որը ՄԻՊ հայտարարությունից հետո էլ բանեցնում է իրենց պաշտպանյալներին տեսակցել ցանկացող փաստաբաններին ժամերով սպասեցնելու ապօրինի պրակտիկան:

4. ՄԻՊ աչքի առաջ անձին իր քաղաքական դիրքորոշման համար «լեզու ու ականջ կտրելու» սպառնալիքներին:

5. Տարբեր խաղաղ հավաքների մասնակիցների մեքենաներն ապօրինաբար ու ամիսներով չվերադարձնող ոստիկանությանը:

6. «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի պահանջների խախտումներին:

Օրինակ, նույն Սամվել Վարդանյանի դեպքով մեկ տարի և երեք ամիս է հանրային քրեական հետապնդումներ հարուցված չեն ուղեկցող ոստիկանների նկատմամբ:

Օրինակ, տեսախցիկների առջև տասնյակ ոստիկաններ ծեծել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, Աբրահամ Գասպարյանին, հավաքների մի շարք մասնակիցների: Ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկվում բազմաթիվ քաղաքացիներ (ոչ քաղաքական գործերով):

7. Խաղաղ հավաքների մասնակիցներին հենց երթ անցկացնելու, քնապարկ օգտագործելու կամայական արգելիքն (հենց երեկ երեկոյան, որի մասին ՄԻՊ-ին հայտնել եմ):

8. ՀԱԵ սպասավորների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ծաղրական, հեգնական, վուլգար պահվածքին ու ՀԱԵ ներքին գործերին միջամտելու փորձերին:

9. ՔԿՀ-ներում «խուզարկությունների» պատրվակով իրականացվող դաժան վերաբերմունքի դեպքերին (որոնց ամիսներ շարունակ անդրադառնում են տարբեր իրավապաշտպանների, իսկ երեկ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակային կռրպով շատ կոնկրետ դեպքեր է մատնանշել):

Այս շարքն անվերջանալի է, սակայն տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՄԻՊ խնդիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանումն ու խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն է, ուստի փաստաբանների վարքագիծը քննելու փոխարեն, ՄԻՊ-ն ունի սահմանադրական միանգամայն այլ պարտականություն:

Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փաստաբան

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ